Երեւանի ավագանու ընտրություններին ցուցակներ ներկայացնելու ժամկետն սկսված է

Այսօրվանից կուսակցական ցուցակները կարող են առաջադրվել Երևանի ավագանու ընտրություններում: Ինչպես տեղեկացնում է Panarmanian.Net-ը,  ցուցակներ ներկայացնելու վերջնաժամկետը մարտի 21-ի ժամը 18:00-ն է:

Այս ընտրությունները տեղի կունենան բացառապես համամասնական կարգով: Ընտրություններում հաղթած կուսակցությունը նշանակում է քաղաքապետին:

Երևանի ավագանու ընտրություններին մասնակցություն ունենալու ցանկության մասին հայտնել են ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, ՕԵԿ-ը: ՀՀԿ ցուցակը կգլխավոր գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Հիշեցնենք, որ ՀՀ  նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը կգլխավորի ԲՀԿ ցուցակը, ԱԻ նախարար Արմեն Երիցյանը՝ ՕԵԿ ցուցակը: Ընդդիմադիր ուժերը հնարավոր է՝ հանդես գան միասնական ցուցակով, այս մասին հայտարարել են ՀՅԴ, «Ժառանգություն» և ՀԱԿ ներկայացուցիչները: Այս պահին հարցի շուրջ քննարկումներ են ընթանում:

Երևանի ավագանու ընտրությունները տեղի կունենան մայիսի 5-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում