Այսօր մեկնարկում է Նախագահ Սարգսյանի աշխատանքնային այցը ՌԴ

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը այսօր աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն: Ըստ ՀՀ Նախագահի մամուլի ծառայության տեղեկատվության, մարտի 12-ին Մոսկվայում Սերժ Սարգսյանը կհանդիպի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին:

ՀՀ նախագահի 2013թ. ընտրություններից հետո նախագահ Սերժ Սարգսյանի արտերկրյա առաջին այս այցի ընթացքում երկու երկրների ղեկավարները կքննարկեն հայ-ռուսական հարաբերությունների լայն օրակարգ, այդ թվում՝ քաղաքական, առևտրատնտեսական, հումանիտար ոլորտներում համագործակցությանը վերաբերող հարցեր:

Երկկողմ հարաբերությունների օրակարգից բացի, ՀՀ և ՌԴ նախագահները կանդրադառնան ԱՊՀ տարածքում ինտեգրացիոն գործընթացների զարգացման հարցերին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում