Մադրիդի Ռեալը հաղթեց 2։1 հաշվով

Իսպանիայի առաջնության 27-րդ տուրում ուշագրավ էր Մադրիդի «Ռեալի» հանդիպումը Սելտայի հետ, որտեղ Ռեալը հաղթեց 2։1 հաշվով: Ռեալի գլխավոր մարզչի օգնական Այտոր Կարանկան մեկնաբանել է «Սելտայի» նկատմամբ տարած հաղթանակը։

«Մեզ չհաջողվեց ինչպես հարկն է մտնել խաղի մեջ։ Մինչդեռ «Ռեալի» համար լավ դասավորվեցին խաղակեսերի վերջնամասերը։

Մրցակիցը գոլ խփելու գրեթե ոչ մի հնարավորություն չստացավ։ Իհարկե, կարող էինք ավելի մեծ հաշվով հաղթել», – Կարանկայի խոսքերն է մեջբերում Marca-ն։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում