Այսօր «Մոսկվա» կինոթատրոնում պրեմիերա է, կներկայացվի հայկական նոր ֆիլմ

Այսօր, մարտի 11-ին, ժամը 20:00-ին Մոսկվա կինոթատրոնի կապույտ դահլիճում տեղի կունենա <<Me Too>> ` <<Ես Էլ>> կարճամետրաժ խաղարկային ֆիլմի ցուցադրությունը: Այն նկարահանվել է 2012 թվականի մարտին:

Ֆիլմի պատումը զարգանում է հոգեբուժարանում, առանցքում ուժեղ եւ միաժամանակ տառապող երիտասարդ տղամարդու հոգեվիճակն է: Գլխավոր դերերում հանդես են եկել Արսեն Գրիգորյանը, Հասմիկ Մուրադյանը եւ Նազենի Հովհաննիսյանը:

«Ես էլ»-ը Լիլիթ Մովսիսյանի եւ «TAO production»-ի առաջին համատեղ ֆիլմն է: 2012-ին Նյու Յորքում կայացած Սիրակուզի միջազգային կինոփառատոնում ֆիլմը ստացել է մի քանի մրցանակ: <<Me Too>> ֆիլմի ռեժիսորը Լիլիթ Մովսիսյանն է, պրոդյուսերը’ Տաթևիկ Մանուկյանը: Ֆիլմի բեմադրող օպերատորը Սուրեն Թադեւոսյանն է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում