Յուրա Մովսիսյանը փայլուն հանդես եկավ «Սպարտակ»-ի կազմում հենց առաջին պաշտոնական հանդիպմանը
11/03/2013 12:46
Նմանատիպ
Մոսկվայի «Սպարտակը» Ռուսաստանի առաջնության 20-րդ տուրում 3:1 հաշվով պարտության մատնեց Գրոզնիի «Թերեքին»: Հանդիպման իսկական հերոսը Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Յուրա Մովսիսյանն է, ով մոսկովյան թիմի կազմում հեթ-տրիկ ձևակերպեց և կարևոր հաղթանակ պարգևեց իր թիմին մրցաշրջանի գարնանային հատվածի առաջին իսկ պաշտոնական խաղում: Այս մասին տեղեկացնում է Panorama.am կայքը: Նշենք, որ սա Յուրայի պաշտոնական առաջին հանդիպումն էր «Սպարտակում»:
Ըստ աղբյուրի, հայ ֆուտբոլիստն ընդամենը կես ժամվա ընթացքում նվաճեց մոսկովյան ակումբի երկրպագուների ու երկրպագուհիների համակրանքը, իսկ երկրորդ խաղակեսում խփելով նաև երրորդ գոլը’ պարզապես էյֆորիա առաջացրեց տրիբունաներում:
Մովսիսյանը շատ արագ ապացուցեց, որ ինքը զգալիորեն ուժեղացրել է հարձակման գիծը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում