Հայտարարվել է մրցույթ` Հայոց Ցեղասպանության 100-ամյակին նվիրված նամականիշների համար

«Հայփոստ» ՓԲԸ-ն հայտարարում է «Հայոց Ցեղասպանության 100-ամյակը» թեմայով 2 նամականիշի և 1 նամականիշով գեղաթերթիկի նախագծման (դիզայնի) մրցույթ:

Մրցույթի աշխատանքների գնահատումը և հաղթողի ընտրությունը կատարվելու է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի կողմից’ նախարարին կից գործող Փոստային վճարման պետական նշանների հարցերով խորհրդի եզրակացության հիման վրա:

Մասնակիցները մրցույթի անցկացման կարգին կարող են ծանոթանալ այցելելով «ՀայՓոստ» ՓԲԸ ինտերնետային կայք:

Մասնակիցներն իրենց կողմից պատրաստված աշխատանքները պետք է ներկայացնեն «ՀայՓոստ» ՓԲԸ գլխամասային գրասենյակ (Սարյան 22) մինչև 2013 թվականի մարտի 25-ը, ժամը 17:00-ն:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում