Անդրիասը փորձեց նմանվել Րաֆֆուն, բայց կարող է հակառակը ստացվել

Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից 2011 թվականին հայտարարված հացադուլը քաղաքական առումով մեր երկրի ներսում իրավիճակ փոխեց։ Նրա այդ ակցիայի շնորհիվ «Ազատության» հրապարակը կրկին դարձել է ներքաղաքական զարգացումների կարևոր ասպարեզ՝ նոր շունչ հաղորդելով ՀԱԿ-ի գործունեությանը։ Այդ մասին Times.am-ի հետ զրույցում ասել է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը։

«Հացադուլի միջոցով քաղաքական պահանջներ ներկայացնելու Հովհաննիսյանի պրակտիկան ինչ-որ չափով ոգևորիչ էր նաև այլ գործիչների համար, ովքեր ծայրահեղ պայքարի այս մեթոդը կիրառեցին նաև նախագահական ընտրությունների քարոզչական փուլում։ Խոսքս, իհարկե, Անդրիաս Ղուկասյանի մասին է, ում կողմից հայտարարված հացադուլը շատերին նիշեցրեց 2011 թվականի Րաֆֆիի պայքարը։ Մարդիկ սպասում էին, որ նման ճանապարհով Ղուկասյանը կհասնի նույն արդյունքներին, ինչ Հովհաննիսյանը երկու տարի առաջ։ Բայց մի շարք հասկանալի և օբյեկտիվ պատճառներով դա տեղի չունեցավ։ Այդ պատճառներն այսօր էլ առկա են քաղաքական դաշտում։ Ուստի կարելի է ենթադրել, որ Հովհաննիսյանի հացադուլն ավելի արդյունավետ չի լինի, քան Ղուկասյանինը»,- կարծում է Մելիք-Շահնազարյանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում