«Բարսելոնա-Միլան 3-0»-կանխատեսում է Պիկեն

Վիլանովայի բացակայությունը զգացվում է, հայտարարել է «Բարսելոնայի» պաշտպան Խերարդ Պիկեն «Միլանի» հետ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան հանդիպումից առաջ:

Միլանում կայացած առաջին խաղում կատալոնացիները պարտվել են 0:2 հաշվով:

«Մրցակիցը մեծագույն պատմություն ունեցող ակումբ է: Մեզ համար շատ բարդ է լինելու, բայց մենք հավատարիմ կմնանք մեր խաղաոճին եւ կգրոհենք առաջին րոպեից: «Բարսելոնան» կհաղթի 3:0 հաշվով: Վիլանովայի բացակայությունը շատ է զգացվում: Մենք սպասում ենք նրան եւ հավատում, որ շուտով կապաքինվի:

Այժմ թիմը բարդ իրավիճակում է, քանի որ բարդ է խաղալ առանց Տիտոյի: Բայց կհաղթահարենք այս արգելքը: Նա մեզ աջակցում է Նյու Յորքից»,- Պիկեի խոսքը մեջբերում է The Telegraph-ը:
Հիշեցնենք, որ հանդիպումը տեղի կունենա մարտի 12-ին, Երեւանի ժամանակով 23:45-ին:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում