Տ.Մուկուչյան. «Երբևէ այսպիսի բան չի եղել»

ՍԴ նիստի առաջին մասից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն ասել է, որ դատարան ներկայանալիս կողմը պետք է ներկայացնի փաստարկված ապացույցներ, այլ ոչ թե սեփական կարծիքը.

«Երբևէ այսպիսի բան չի եղել, որ կողմը գա դատարան առանց հիմնավոր ապացույցների, առանց որևէ փաստարկների»,- ընդգծել է Տ.Մուկուչյանը:

ՍԴ նիստն ընդմիջումից հետո կշարունակվի ժամը 14:30-ից: Պատասխանող կողմ հանդիսացող ԿԸՀ-ի հարցերին կշարունակի պատասխանել Րաֆֆի Հովհաննիսյանի ներկայացուցիչ Կարեն Մեժլումյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում