Արքայադուստրը հեռացել է
Նմանատիպ
Ստոկհոլմի իր տանը 97 տարեկան հասակում մահացել է Շվեդիայի արքայադուստր Լիլիանը: Այդ մասին գրում է «Լենտա.ռու» –ն՝ հղում անելով թագավորական կայքին, որտեղ մահվան պատճառը դեռևս չի հրապարակվում:
Սակայն կայքում նշվում է նաև, որ վերջին տարիներին թագուհին հիվանդ էր Ալցիգեյմերի հիվանդությունով և ուներ այլ առողջական խնդիրներ:
Արքայադուստրը՝ Լիլիան Դևիսը ծնվել է Ուէլսում 1915 թ-ին: Նա եղել է արքայազն Բերտիլի՝ Շվեդյայի ներկայիս թագավորն Կարլ Գուստավ XVI-ի հորյեղբոր այրին:
Արքայադուստրը 16 տարեկան հասկում տեղափոխվել է Լոնդուն, որպեսզի դառնա դերասանուհի և մոդել: Լոնդոնում 1943 թ-ին արքայադուստրը ծանոթանում է Բերտիլի հետ, սակայն Լիլիանը այդ ժամանակ հանդիսանում էր Իվան Քրեյգի կինը:
Բերտելի հայրը՝ Շվեդիայի թագավոր Գուստավ Ադոլֆ VI –ը հրաժարվում է տալ իր հայրական օրհնությունը մտավախություն ունենալով, որ դա հարվածի տակ կդնի Բերնադոտների դինաստիայի գոյությունը: Քանի որ Բերտիլի ավագ եղբայրը զոհվել էր և նա հանդիսանում էր Բերնադոտների դինաստիայի թագաժառանգը:
Եվ ինչպես բոլեր հեքիաթներում սերը հաղթում է և Լիլիանը ու Բերտիլը 1976թ.-ին, երբ Շվեդիան արդեն կառավարում էր Կարլ Գուստավ XVI-ը կարողացան պաշտոնապես ամուսնանալ: Սակայն թագավորական զույգը այդպես էլ չունեցավ երեխաներ:
Արքայազն Բերտիլը 1997թ-ին ստացավ Շվեդիայի «հիասքանչ արքայազն» մականունը: Բերտիլը մահացել է 84 տարեկանում: 2000 –ին արքայադուստրը գրում է «Իմ կյանքը Բերտիլի հետ» գիրքը:
2010թ-ին պարզ դարձավ, որ արքայադուստրը Լիլիանը հիվանդ է Ալցիգեյմերի հիվանդությունով:
Հետևեք մեզ նաև Telegram-ում