Անձնագրային ծառայությունները կաշխատեն նաև մարտի 16-ի և 17-ի ոչ աշխատանքային օրերին

Երևանի ավագանու անդամի թեկնածու առաջադրվելու համար անհրաժեշտ’ վերջին վեց ամսում Երևան քաղաքի բնակչության պետական ռեգիստրում ընդգրկված լինելու մասին տեղեկանք տրամադրելու գործընթացը պատշաճ կազմակերպելու նպատակով ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը, ինչպես և Երևան քաղաքի անձնագրային ծառայությունները մարտի 16-ի և 17-ի ոչ աշխատանքային օրերին աշխատելու են հերթափոխով’ ժամը 9.00-ից մինչև 18.00-ն:

Այս մասին տեղեկացնում են ոստիկանության հասարակայնության հետ կապերի ու լրատվության վարչությունից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում