Լիտվայի խորհրդարանի ներկայացուցիչները չեն ենթակվում ադրբեջանական սադրանքներին
11/03/2013 16:26
Նմանատիպ
Ինչպես արդեն հաղորդել ենք, Լիտվայի խորհրդարանը փետրվարի 27-ին Արցախի Հանրապետության հետ բարեկամության խումբ ստեղծելու մասին հռչակագիր էր ընդունել:
ՀՅԴ հայ դատի Եվրոպայի գրասենյակից հաղորդում են, որ այս հռչակագրի հրապարակումից հետո ադրբեջանցիները սկսել են ճնշումներ գործադրվել նրանց վրա՝ պահանջելով հետ կանչել, սակայն նախաձեռնողները հաստատակամ են և չեն պատրաստվում հրաժարվել իրենց հռչակագրից:
Եվրոպայի հայ դատի հանձնախումբը հատուկ գրությամբ շնորհավորել է պատգամավորներին՝ քաջալերերով շարունակել իրենց աշխատանքները և անտեսել Ադրբեջանի անբարո և անարժեք ճնշումներն ու սպառնալիքները:
Հետևեք մեզ նաև Telegram-ում