Երիտասարդների մի խումբ միացել է Ր. Հովհաննիսյանին Ազատության հրապարակում

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, «Ժառանգություն» կուսակցության ղեկավար, ՀՀ նախագահական ընտրություններում երկրորդ տեղը գրաված Րաֆֆի Հովհաննիսյանը երեկ երեկոյան հացադուլ է սկսել Երեւանի Ազատության հրապարակում: Նա հացադուլ է հայտարարել մինչեւ ապրիլի 9-ը: Այսօր Հովհաննիսյանին այցելել են մի շարք հասարակական, քաղաքական, մշակութային գործիչներ: 
Ինչպես տեղեկացնում է Panarmenian.net-ը, մի խումբ երիտասարդներ  այսօր միացել են Րաֆֆի Հովհաննիսյանին: Երիտասարդները պահանջում են, որ Սերժ Սարգսյանն ինքնաբացարկ հայտնի: Ըստ աղբյուրի, այսօր երիտասարդների մեկ այլ խումբ էլ նստացույց է անում ԵՊՀ գլխավոր մասնաշենքի դիմաց, նրանք պահանջում են աշխատանքից հեռացնել ԵՊՀ ռեկտորի օգնական Գևորգ Մելքոնյանին:

Երիտասարդներն հայտարարել են, որ նստացույցն անժամկետ է:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում