Յուրա Մովսիսյան. Մանկությանս տարիներին երկրպագում էի «Արսենալին» և «Ռեալին»
Նմանատիպ
Հայ ֆուտբոլիստ Յուրա Մովսիսյանը, ով այժմ հանդես է գալիս Մոսկվայի «Սպարտակ» ակումբում, իր առաջին պաշտոնական ելույթի ժամանակ հեթ-տրիկի հեղինակ դարձավ: Իրադարձությունն ակտիվորեն քննարկվեց հայկական եւ ռուսական լրատվամիջոցներում: Յուրան այսօր նաեւ լրագրողների հետ կիսվել է իր տպավորություններով:
Armsport.am կայքը ներկայացնում է հարցազրույց հայ ֆուտբոլիստի հետ.
-Ինչո՞ւ Յուրա, այլ ոչ՝ Յուրի:
-Յուրան դա հայկական անուն է, իսկ Յուրին՝ ռուսական: Այսքանը:
-Ե՞րբ ռուսերենով հարցազրույց կտաք:
-Ես Ձեզ տեղյակ կպահեմ (ժպտում է):
-Ի՞նչ եք կարծում՝ ո՞վ է Ձեր հիմնական մրցակիցը ռմբարկուական մրցավազքում:
-Դժվար է ինչ-որ մեկին առանձնացնել: Բազմաթիվ գոլերի հեղինակ է դարձել «Կուբանում» հանդես եկող իմ հայրենակիցը՝ Արազ Օզբիլիսը: Մեծ ֆուտբոլիստ է Սամուել Էտո’օն:
-Իսկ ինչպե՞ս են արձագանքել քո հեթ-տրիկին քո նախկին թիմակիցները՝ «Կրասնոդարի» ֆուտբոլիստները:
-Իհարկե, նրանք շնորհավորեցին ինձ: Ուրախ էին այդ առիթով: Ինձ շնորհավորել է նաև «Կրասնոդարի» նախագահ Սերգեյ Գալիցկին:
– Եթե գոլ խփեք «Կրասնոդարին», կտոնե՞ք:
– Առաջին հերթին, այդ գոլը դեռ պետք է խփել: Բայց եթե խփեմ… Չեմ տոնի, քանի որ «Կրասնոդարը» առանձնահատուկ ակումբ է իմ համար:
– Կրասնոդարը և Մոսկվան շատ են տարբերվո՞ւմ կենցաղի առումով:
– Մոսկվայում չափից շատ են մեքենաները: Ընդհանրապես, այստեղ շատ բարդ է ինչ-որ բան պլանավորելը:
– Մետրոյով երթևեկե՞լ եք:
– Դեռ ոչ: Կարծում եմ՝ այնտեղ կարելի է կորել:
– Դուք առօրյա կյանքում և՞ս պաշտոնական եք հագնվում. բաճկոն, սպիտակ վերնաշապիկ:
– Ոչ, պարզապես այս մամուլի ասուլիսը իմ համար շատ կարևոր է (ժպտում է): Սովորաբար այլ կերպ եմ հագնվում:
– Սեյդու Դումբիային անվանում են Ռնգեղջյուր: Կցանկանայի՞ք, որ Ձեզ անվանեին, օրինակ՝ Բիզոն:
– Կցանկանայի, որ ինձ անվանեին անունով՝ Յուրա Մովսիսյան:
– Շուտով կվերականգնվի Էմանուել Էմենիկեն: Մրցակցությունը կուժեղանա…
– Էմենիկեն հրաշալի հարձակվող է: Ես հասկանում եմ, որ երբ նա շարք վերադառնա, ինձ դժվար կլինի ընդգրկվել հիմնական կազմում: Բացի այդ, «Սպարտակում» այլ բարձրակարգ հարձակվողներ կան՝ Ձյուբա, Արի, Ուորիս: Բայց, եթե մրցակցությունը չլիներ, ես «Սպարտակում» չէի հայտնվի: Առանց մրցակցության առաջընթացը անհնար է:
– Ի դեպ, քանի՞ հետ-տրիկ կար ձեր հաշվին:
– Սա առաջինն էր: Հեքիաթային մեկնարկ ստացվեց, իհարկե:
– Ապագայում կցանկանայի՞ք խաղալ եվրոպական այլ ուժեղ առաջնությունում:
– Ես դեռ նոր եմ սկսել «Սպարտակում»: Այժմ ես պաշտպանում եմ Ռուսաստանի ամենահայտնի ակումբի գույները, իսկ Ռուսաստանի Պրեմիեր լիգան տարեցտարի ուժեղանում է:
– Եվրոպական ո՞ր ակումբին եք երկրպագում:
– Փոքր ժամանակ երկրպագում էի «Արսենալին» և «Ռեալին»: Բայց, ընդգծում եմ, դա եղել է մանկությանս տարիներին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում