Օսկանյանը տրամադրություն չուներ

Վերջին քաղխորհրդի նիստում ԲՀԿ-ի բոլոր անդամներն էլ նկատել են, թե որքան անտրամադիր է եղել Վարդան Օսկանյանը, երբ Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ նա է ղեկավարելու ավագանու ցուցակը: Այդմասին գրում է «Իրատես de facto» թերթը՝ վկյակոչելով իր աղբյուրներին։

«Ի դեպ, Օսկանյանը չէր փայլում նաեւ Ծառուկյան-Րաֆֆի հանդիպման ժամանակ: Մեր տեղեկություններով’ Օսկանյանն ու Ծառուկյանն առժամանակ առաջ են «բարիշել»:

Հիշենք, որ երբ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը Օսկանյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու խնդրանքով դիմել էր ԱԺ-ին, այդ նիստին չէր մասնակցել Ծառուկյանը, եւ ընդհանրապես, Օսկանյանը շատ դժգոհ էր մնացել ԲՀԿ-ի’ իրեն սատարելու ձեւից ու չափից: Վերջերս էլ, ինչպես տեղեկացրել է մամուլը, Օսկանյանը ցանկացել էր հանդիպել Ծառուկյանին, Ծառուկյանը չէր ընդունել նրան:

Տեղյակ ենք, որ թե՛ առաջին’ Օսկանյանին ոչ այնպես սատարելու, թե՛ այս հանդիպման-չհանդիպման «հանգամանքները» ԲՀԿ-ն հերքել էր:

Դրան, ինչպես ասացինք, հաջորդել էր «բարիշման» գործընթացը: Սակայն Օսկանյանի նախորդ օրվա տրամադրությունը ԲՀԿ-ականներին հուշել էր, որ կրկին ինչ-որ բան այն չէ կուսակցության դեֆակտո առաջնորդ Ծառուկյանի եւ դեյուրե գաղափարական շոգեքարշի դեր ստանձնած Օսկանյանի միջեւ: Շատերն էլ նույնիսկ մոտեցել, հարցրել էին Օսկանյանի որպիսությունը»,- գրում է «Իրատես de facto»-ն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում