Թուրքիան կրկին հարթակ է ՆԱՏՕ-ի համար՝ ընդդեմ արաբական աշխարհի
Նմանատիպ
Թուրքիայի ներքին գործերի նախարար Մուամմար Գյուլերը հանդես է եկել անհիմն հայտարարությամբ, որտեղ նշում է, որ փետրվարին Ջիլյվենգեզյու բնակավայրի սահմանային անցակետում միկրոավտոբուսի պայթյունը, որի հետևանքով 14 մարդ զոհվեց, կազմակերպվել էր սիրիական հատուկ ծառայությունների կողմից, հաղորդում է Hurriyet-ը:
Նախարարը հայտնել է, որ պայթյունի գործի շրջանակներում 4 սիրիացի և մեկ թուրք էր ձերբակալվել, նրանցից երկուսը’ իրականացնողներ, իսկ ձերբակալվածներից մեկը’ հարձակման կազմակերպիչն է: Դեռևս որևէ մեկն այդ պայթյունի պատասխանատվությունը չի ստանձնել:
Հատկանշական է, որ նախարարն իր խոսքի երկրորդ մասում հավելում է, որ դեռևս ոչինչ պարզ չէ և միայն հետքննությունը կպարզի իրական մեղավորներին, սակայն թուրքական լրտվամիջոցները շտապում են մեղադրել սիրիական իշխանություններին և հատուիկ ծառայություններին:
Հավանական տարբերակ է , որ այդ ամենը կազմակերպվել է հենց թուրքական իշխանությունների կամ սիրիական ընդդիմության կողմից, որպեսզի աշխարհին ներկայացվի թուրքական սահմաններին առկա վտանգը և արդարացվի Թուրքիայի սպառազինվելը: Պատահական չէ, որ վերջերս Թուրքիա- Սիրիա սահմանգծին տեղադրվել է ՆԱՏՕ-ի վեց «Պատրիոտ» հրթիռային համկարգերի մարտկոցները: Հռչակագրային նշվում է, որ դա ուղղված է սիրիական հնարավոր հարձկումից Թուրքիայի անվտագության պաշտպանությանը, սակայն պարզ է, որ Սիրիայի ներքին դրությունը այնքան բարդ է, որ դժվար Ասսադը որևէ հարձակում կազմակերպի Թուրքիայի դեմ:
Ուստի կարող ենք եզրակացնել, որ այդ հրթիառային համակարգերը ազդակ են Սիրիայի լեգալ իշխանություններին ՆԱՏՕ- ռազմական ներկայության և հնարավոր հարձակման մասին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում