Միլանը պետք է ետ բերի կորցրածը

«Միլանի» գլխավոր մարզիչ Մասմիլիանո Ալեգրին «Բարսելոնա»-«Միլան» հանդիպման նախախաղյա ասուլիսի ժամանակ գնահատել է իր թիմի’ Չեմպիոնների լիգայի հաջորդ փուլ դուրս գալու հնարավորությունները:

«Պետք է խաղանք մի թիմի դեմ, որին անհրաժեշտ է երկու գնդակի տարբերություն ետ բերել» այնպես որ, պետք է ավելի ուժեղ լինենք, քան առաջին խաղում էինք: Բոլորն էլ գիտեն’ որքան կարևոր է այս հանդիպումը: Բայց ինչ էլ տեղի ունենա, դա չպետք է ազդի մեր թիմի ապագայի վրա:

Մենք շատ երիտասարդ ֆուտբոլիստներ ունենք, ովքեր միջազգային մրցաշարերում խաղալու փորձ չունեն, դրա համար «Նոու Կամպում» պետք է խաղանք մեր ուժերին հավատալով»,-ասել է Ալեգրին:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում