Ռուսական բանակի հետաքրքիր և վտանագավոր նորամուծությունը
Նմանատիպ
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունում պլանավորում են կատարել բավականին հետաքրքիր նորամուծություն, որով թույ կտա գտիական ներուժը ծառայացնել նաև բանակաի շահերին: Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն՝ Բաումանի անվան Մուրմանսկի պետական տեխնիկական համալսարանում ուսանողադասախոսական կազմի հետ հանդիպման ընթացքում նշել է, որ դիտարկում են «գիտական վաշտերի» ստեղծման հնարավորությունը, որտեղ ուսանողները ռազմական գերատեսչության համար գիտատեխնիկական ուսումնասիրություններ կիրականացնեն: Շոյգուն նշել է, որ զորակոչիկները ծառայություն կանցնեն՝ չլքելով բուհը, եւ պատրաստակամություն է հայտնել ֆինանսավորել նրանց գիտահետազոտական եւ կոնստրուկտորական աշխատանքները, գրում է grani.ru-ն:
Փետրվարի 21-ին հայտնի էր դարձել, որ մի խումբ ռեկտորներ դիմել էին պաշտպանության նախարարություն՝ առաջարկելով քաղաքացիական բուհերի ուսանողներին արձակուրդների ընթացքում զինծառայության ուղարկել: Ուսանողների համար առաջարկվում է բանակում ներդնել իննամսյա ժամկետային ծառայություն՝ տարեկան երեք ամսով: Մեկամյա ծառայության համար անբավարար երեք ամիսը առաջարկվում է հաշվարկել այդ ուսանողների ռազմական ամբիոնում ուսանելու ժամկետից: Ուսանողներին ամբողջությամբ արձակուրդից չզրկելու համար բակալավրի ուսուցման ժամկետը կարող է ներկայիս 4 տարվանից դառնալ 4,5 տարի:
Զինվոր-ուսանողները ծառայություն կանցնեն տան մոտակա զորամասերում՝ ռազմական ամբիոնում ուսման ուղղվածությանը համապատասխան. Օրինակ, ՄՊՀ-ի մեխանիկա-մաթեմատիկական ֆակուլտետի ուսանողները կծառայեն հակաօդային պաշտպանությունում, ֆիզիկայի ֆակուլտետի ուսանողները՝ հրթիռային զորքերում: Սա բավականին հետաքրքրիր մեխանիզմ է ուսանողներին բանակային կյանքի մեջ ներգրավվելու և դասալիքների թիվը կրճատելու, սակայն այս ամենի մեջ կան նաև վտանգավոր միտումներ հենց բանակի համար:
Երեքամսյա ծառայություը թույ չի տալիս զինվորներին լիարժեքորեն ըդգրկվել զինվորական կյանքի մեջ: Այս դեպքում ուսանողները կօգնեն միայն բանակի գիտական ներուժի ավելացմանը, իսկ նրանց ներկայությունը բանակում ֆիզիակական ուժի տեսակետից ոչ մի փոփոխության չի հանգեցնի:
Հետևեք մեզ նաև Telegram-ում