«Բարևի նստացույցը» կարող է վերածվել հացադուլի

Ազատության հրապարակում մի խումբ երիտասարդներ հայտարարել են «Բարևի նստացույց»
Այդ երիտասարադները ինչպես ժառանգության անդամներ, այնպես էլ անկուսակցականներ են:

Լրագրողների այն հարցին, թե ինչ պահանջով են նստացույց անցկացնում «Ժառանգություն» կուսակցության անդամ, նստացույցի մասնակից Դավիթ Սանասարյանը պատասխանեց. «Այն նույն պահանջով, ինչ որ Րաֆֆին Հովաննիսյանինն է»:

Նա նաև ավելացրեց, որ ցանկացած գործ իրենք անում են հավատով ու այն տրամադրվածությամբ, որ կհասնեն հաջողության: Դավիթ Սանասարյանը չհերքեց, որ նստացույցը կարող է վերածվել հացադուլի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում