Գյուլի այցը մահաբեր էր շվեդ ոստիկանի համար

Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլին «դիմավորել են» «Թուրքիա’, ճանաչի’ր 1915թ. Ցեղասպանությունը» գրությամբ թռչող պաստառները:

Asbarez պարբերականի հաղորդմամբ , յուրօրինակ ակցիան կազմակերպել է Շվեդիայի հայկական ասոցիացիաների միությունը. երբ Շվեդիայի թագավորական պալատում սկսվել է Աբդուլլա Գյուլին դիմավորելու հանդիսավոր արարողությունը, մայրաքաղաք Ստոկհոլմի երկնքում (կենտրոնական շրջաններում) սավառնել են 20-րդ դ. Օսմանյան Թուրքիայի կողմից հայերի նկատմամբ իրականացված ոճրագործությունը ճանաչելու կոչով պաստառները:

Թուրքիայի նախագահն արդեն հանդիպել է Շվեդիայի թագավոր Կառլ 16-րդ Գուստավին, որի ընթացքում ցավալի միջադեպ է գրանցվել: Գյուլի անվտանգությունն ապահովելու ընթացքում, շվեդ ոստիկանը մահացել է: Այս մասինտեղեկացնում է «Հուրրիյեթ»-ը։

Գյուլի՝ Գուստավ թագավորի հետ պալատում գտնվելու ընթացքում մոտոցիկլետը ջրանցքի մոտ կայանած ոստիկանն ընկել է սառցակալած ջուրն ու չի կարողացել դուրս գալ։ Ավելի ուշ հիվանդանոց տեղափոխված ոստիկանի կյանքը փրկել չի հաջողվել։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում