Բաց և թափանցիկ համացանցային հարթակ

Միքայել Գրիգորյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

Օրեր առաջ ներկայացվեց investmentprojects.am կայքը, որ իրենից ներկայացնում է ունիկալ մի հարթակ, որտեղ ներկայացված են կառավարության կողմից արդեն իսկ հատատված ներդրումային ծրագրերը: Կայքը ղեկավարվում է ՀՀ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության կողմից: Այնտեղ առկա ծրագրերը հենց այն ծրագրերն են, որոնց մի մասը ՝ 850 մլն ԱՄՆ դոլար ընդանուր արժեք ունեցող ծրարգրերն իրականացվելու են 2017 թվականին: Շատերն են փորձում տեղեկանալ թե այդ ինչ ծրագրեր են, որոնց մասին խոսում է վարչապետը, ուր են դրանք և այլ նմանատիպ հարցադրումներ են հնչում այս օրերին: investmentprojects.am-ը տալիս է այդ բոլոր հարցերի պատասխանները:

Կայքը հնարավորություն է տալիս պոտենցիալ ներդրողներին դիտարկել նախագծերը` ըստ գործունեության ոլորտների կամ տեղակայման վայրի, և ստանալ տեղեկատվություն հետաքրքրող նախագծի վերաբերյալ, օրինակ` նախագծի ընդհանուր արժեքը, տվյալ պահին ներդրված գումարի չափը, մարզը, նախագծի նկարագրությունը, հստակ բիզնես պլանը և այլն: Բացի ծրագրերին ծանոթանալու հնարավորությունից կայքում նաև յուրաքանչյուր ոք կարող է առաջարկել սեփական ներդրումային ծրագիրը: Ծրագիրը ներկայացնելուց հետո, այն կքննարկվի համապատասխան պետական գերատեսչություններում ինչից հետո կկայացվի որոշում` ծրագիրն իրատեսական է, թե` ոչ, և դրանից հետո այն կավելացվի կայքում: Առկա ներդրումային ծրագրերն էլեկտրոնային դաշտ տեղափոխելը հիանալի գաղափար է, քանի որ աշխարհում բազում դեպքեր են եղել, երբ այս կամ այն գործարարը փնտրել և գտել է իր համար նախընտրելի ներդրումային ծրագիրը հենց համացանցում:

Ի դեպ, կայքում առկա են ինչպես նոր ներդրումային ծրագրերն, այնպես էլ «դարակում փոշոտված» ծրագրեր, որոնք ներկայացվել են դեռ խորհրդային տարիներին: Բայց նույնիսկ այդ հին ծրագրերն են ներկայացված նոր մոտեցումներով, ինչը կարող է գրավել պոտենցիալ ներդրողներին: Կայքում նաև ինֆոգրաֆիկայով տեղեկություն է տրամադրվում այցելուներին ՀՀ ներդրումներ կատարելու գրավչության և շահեկանության վերաբերյալ, ինչպես նաև` մանրամասն նկարագրվում է Հայաստան ներդրումային միջավայրի գրավչությունը, շահեկանությունը և հնարավոր հեռանկարները:

Այսքանով կարող ենք investmentprojects.am-ը համարել ներդրողների էլեկտրոնային հավաքատեղի, որն ունի իրական արդյունք ցույց տալու բոլոր շանսերը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում