Էրդողանը չի դառնա Թուրքիայի նախագահ

Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) պատվերով սոցհարցում է անցկացվել, որի նպատակն է եղել պարզել նոր սահմանադրական բարեփոխումների նկատմամբ ժողովրդի ունեցած վերաբերմունքը: Պատվերն իրականացնող «Վարյանս» հետազոտական ընկերությունը կազմել է «Սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ Թուրքիայի հասարակական կարծիքը» վերնագրով զեկույց և ներկայացրել «ԱԶԿ»-ի ղեկավարներին: Հետազոտությունը կատարվել է Թուրքիայի 25 նահանգում, մասնակցել է 5068 մարդ:

Սահմանադրական բարեփոխումները նախատեսված են երկիրը խորհրդարանականից վերածել կիսանախագահական կամ նախագահական տիպի: Թուրքիայի սահմանադրության համաձայն մեկ անձը չի կարող երեք անգամ անըդմեջ դառնալ պատգամավոր, հետևապես էրդողանը երկու տարի անց չի կարող դառնալ վարչապետ:Նախատեսվում էր սահմանադրական բարեձոխումների միջոցով փոխել Էրդողանի և Գյուլի դիրքերը, սակայն գերակայությունը տալ կրկին Էրդողանի իշխանությանը: Փաստորեն այստեղ ևս կրկնվում է նույն փորձը, ինչ Վրաստանի նախագահ Սաակաշվիլու պարագայում: Սակայն Վրաստանում հակառակ գործընթացն էր. Երկիրը կիսանախագահականից փորձում էին դարձնել խորհրդարանական:

Սոցհարցման արդյունքները եղել են շատ անսպասելի և ուշագրավ: Հարցման ենթարկվածների մեծամասնությունը (78%) դեմ է արտահայտվել սահմանադրական այն փոփոխություններին, որոնք նախատեսում են անցում դեպի նախագահական կամ կիսանախագահական համակարգ: Իսկ կառավարման խորհրդարանական համակարգը ստացել է մեծամասնության աջակցությունը. հարցվածների շուրջ 29.2 տոկոսը կողմ է եղել: Նախագահական համակարգին սատարել են 27.6 տոկոսը, այժմյան գործող համարակրգին՝ 27.3 տոսկոսը, իսկ կիսանախագահական համակարգին կողմ են արտահայտվել 11.4 տոկոսը, նախագահի կուսակցական լինելուն աջակցում է 4.4 տոկոսը: Քաղաքացիների 48.3 տոկոսը կողմ է իշխող կուսակցության կոմից առաջարկված կառավարման համակարգի սահամանադրական փոփոխությանը, իսկ 51.7 տոկոսը՝ դեմ:
Զեկույցի արդյունքները ցույց են տալիս, «ԱԶԿ»-ի ընտրազանգվածի կեսից ավելին չի սատարում նախագահական կամ կիսանախագահական համակարգը:

Ըստ լրատվականի’ ուշագրավն այն է, որ խորհրդարանական համակարգին սատարողների մեծ մասը քրդական «Խաղաղություն և Ժողովրդավարություն» կուսակցության (ԽԺԿ-BDP) ընտրողներն են՝ շուրջ 43.3 տոկոս:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում