Ր.Հովհաննիսյանին այցելել են Ն.Փաշինյանը և Պ.Մակեյանը

Ազատության հրապարակում արդեն երրորդ օրը հացադուլի մեջ գտնվող ՀՀ նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանին քիչ առաջ այցելել են ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը և «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը:

Վերջինս, 168.am-ի հետ զրույցում գնահատելով Րաֆֆի Հովհաննիսյանի այս քայլը, նախևառաջ վերլուծեց 1991թ. ի վեր’ բոլոր նախագահական ընտրությունները և հետընտրական զարգացումները’ նշելով, որ, բացառությամբ առաջին նախագահական ընտրությունների, բոլոր ընտրությունները մշտապես գնացել են նույն ցիկլով’ հետընտրական միտինգներ, ըմբոստացած ժողովուրդ և իշխանության կողմից ուժի գործադրում, չնայած որ «Մարտի մեկ» միայն մեկ անգամ է տեղի ունեցել:

«Այս փուլում’ Րաֆֆին կարծես ոչ ստանդարտ քայլ արեց, ծայրահեղ քայլ: Կարծում եմ’ անցած ցիկլի վերլուծության դեպքում’ այս քայլը որակվում է որպես, մեղմ ասած, ոչ ստանդարտ»,- ասաց Պետրոս Մակեյանը:

Պետրոս Մակեյանը նշեց, որ չի կարող ասել, թե ի՞նչ զարգացումներ կունենա այդ «ոչ ստանդարտ քայլը»’ մինչև ապրիլի 9-ը, սակայն եթե ընդդիմության և Րաֆֆի Հովհաննիսյան քայլերը և գործողությունները կատարվեն մինչև ապրիլի 9-ը, դա կարող է ցույց տալ հացադուլի արդյունավետությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում