Շարունակվում է Անիի Սուրբ Փրկիչ եկեղեցու վերակառուցման աշխատանքները
12/03/2013 16:05
Նմանատիպ
Շարունակվում են Անիի Սուրբ Փրկիչ եկեղեցու վերակառուցման աշխատանքները: Այս մասին գրում է թուրքական «Սաբահ» պարբերականը:
Կարս նահանգի Մշակույթի և զբոսաշրջության վարչության պետ Հաքան Դողանայը նշել է, որ եկեղեցին պատմավայրի 21 կանգուն շինություններից մեկն է։ Նրա խոսքերով, եկեղեցու թափված քարերը համարակալվել են և օգտագործվելու են վերակառուցման աշխատանքների ընթացքում։
Նախատեսվում է, որ եկեղեցու վերակառուցման աշխատանքներն ավարտվելու են 2014թ.-ի նոյեմբերին։
Հետևեք մեզ նաև Telegram-ում