Միջազգային լրատվամիջոցների աշխատանքը կվերահսկվի Իրանում ընտրությունների ժամանակ
Նմանատիպ
նախագահական ընտրությունների ընթացքում օտարերկրյա լրագրողների աշխատանքը համակարգող կոմիտե Իրանում
Իրանում ստեղծվել է նախագահական ընտրությունների շրջանում օտարերկրյա լրագրողների գործունեությունը վերահսկող կոմիտե։
Ինչպես հաղորդում են իրանական լրատվամիջոցները, Իրանի մշակույթի և իսլամական կողմնորոշման նախարար Մուհամեդ Ջաֆար Մուհամեդզադեն տեղեկացրել է, որ հունիսի 14-ին կայանալիք ընտրությունների նախօրեին Իրանում միջոցառումներ են ձեռնարկվելու, որպեսզի դրանք անցնեն բարենպաստ պայմաններում և առողջ միջավայրում։
«Նման իրավիճակում զանգվածային լրատվության միջոցների դերը շատ կարևոր է դառնում։ Մենք մտադիր ենք ցուցադրել, որ մեր երկիրը ժողովրդավարական է, և մեր ժողովուրդը քաղաքականապես ակտիվ է ու ակտիվորեն մասնակցում է ընտրություններին։ Մենք արդեն սկսել ենք օտարերկրյա լրագրողների գրանցումն ընտրությունների լուսաբանման համար»,-ասել է նախարարը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում