ՀՅԴ-ն պատրաստ է վայր դնել իր մանդատները, սակայն այդ քայլը պետք է իմաստ ունենա

Ազատության հրապարակում երկրորդ օրը հացադուլ անող Րաֆֆի Հովհաննիսյանի ասուլիսից հետո վերջինիս տեսակցության էր եկել ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը:

«Ես այստեղ եմ Րաֆֆի Հովհաննիսյանին’ հայտնելու իմ զորակցությունը: Բայց կուզեի, որ այդ զորակցությունը ուրիշ դաշտերում հայտնեինք, ոչ թե այստեղ»,- լրագրողների հետ զրոյցում ասել է Վ.Հովհաննիսյանը:

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք ՀՅԴ-ն պատրաստ է վայր դնել մանդատները, Վ.Հովհաննիսյանը նկատել է, որ իրենք միշտ պատրաստ են այդ քայլին, սակայն «ամեն մի քայլ, որ անում ես, պետք է իմաստ ունենա: Եթե դու կարողանաս բացատրել ինձ իմաստը…»:

Իսկ այն հարցին, թե ինչ կարելի էր անել հացադուլի փոխարեն, Վ. Հովհաննիսյանը պատասխանել է. «Էդ մեռանք ասելով»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում