Արդյոք ի՞նչ է կնշանակի Թուրքիայում ահաբեկչություն ասվածը

Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլին պաշտոնական այցի ժամանակ Շվեդիայի վարչապետ Ֆրեդերիկ Ռեյնֆելդտը խստորեն քննադատել է Թուրքիայում մամուլի ազատության սահմանափակումների համար,  այդ մասին հայտնել է «CNN Turk»-ը:

Շվեդիայի վարչապետը նշել է , որ Թուրքիան փոքրամասնությունների հարցում որոշակի առաջընթաց գրանցել է, սակայն լրատվամիջոցների ազատության և ազատ խոսքի հարցում դեռևս շատ անելիքներ ունեն:

«Ահաբեկչության կասկածանքով լրագրողների մեծ մասը  կալանքի տակ են»,- հայտարարել է Ֆրեդերիկ Ռեյնֆելդտը’ ավելացնելով, որ դեռևս պետք է  քննարկել, թե ինչ կարելի է հասկանալ ահաբեկչություն ասելով:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում