Տնտեսական «քարոզարշավ»՝ ներդրողների փնտրտուքով
Նմանատիպ
Տնտեսական անկյուն.
Փետրվարի 21-ից Ֆրանսիայում մեկնարկել է Հայաստանի տնտեսության ներդրումային միջավայրի քարոզարշավը, որի ընթացքում ներկայացվում են երկրի տնտեսության և այստեղ բիզնես սկսելու առավելությունները:
Ակնկալվում է, որ միջոցառումների շրջանակներում կկայանան հանդիպումներ Փարիզում, Մարսելում և Լիոնում, իսկ ահա փետրվարի 23-ին մայրաքաղաքում մեկնարկելու է ներդրումային համաժողով՝ գործարար
նախագծերը հնարավոր ներդրողներին ներկայացնելու նպատակով։
Մեկ շաբաթ տևող այցելության շրջանակներում հայկական ընկերությունները գյուղատնտեսության և սննդի, ՏՏ և ճարտարագիտության, թեթև արդյունաբերության, գինեգործության, ոսկերչության, դեղագործության, տրանսպորտի, էներգետիկայի ոլորտների իրենց գործարար ծրագրերը կներկայացնեն 25 ֆրանսիական ընկերությունների հետ հանդիպումներում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում