Վահան Հովհաննիսյանն Ազատության հրապարակում. ես եկել եմ զորակցություն հայտնելու, ոչ թե խորհուրդներ տալու

Ի թիվս այլ քաղաքական գործիչների, Րաֆֆի Հովհաննիսյանին այսօր այցելել է նաեւ ՀՅԴ անդամ Վահան Հովհաննիսյանը: Անդրադառնալով այն հարցին, թե արդյո՞ք Դաշնակցության պատգամավորները պատրաստ են մանդատները վայր դնել, Հովհաննիսյանն ասել է.

«Դաշնակցությունը միշտ պատրաստ է մանդատները վայր դնել, բայց դա պետք է իմաստ ունենա, ամեն մի քայլ, որն անում ես, պետք է իմաստ ունենա: Եվ եթե դուք կարողացաք բացատրել իմաստը, խնդիր չկա, ցանկացած պահի դա կարող է լինել, բայց ես այս պահին չեմ հասկանում, թե խոսքն ընդհանրապես ինչի մասին է»: Այս մասին հայտնում է Tert.am-ը: 

Խոսելով Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլի մասին՝ Վահան Հովհաննիսյանն ասաց. «Կարծում եմ, որ պայքարի բոլոր ձևերը չէ, որ սպառված են: Իհարկե, ես դասեր կամ խորհուրդներ տալու համար չէ, որ այստեղ եմ, ես եկել եմ զորակցություն հայտնելու, բայց ես կուզենայի զորակցությունն ուրիշ դաշտերում հայտնել, ոչ թե այստեղ»:

Հիշեցնենք, որ «Ժառանգություն» կուսակցության առաձնորդ առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն արդեն երրորդ օրն է` հացադուլ է հայտարարել Երեւանի Ազատության հրապարակում: 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում