Վահան Հովհաննիսյանը մանդատները վայր դնելու իմաստը չի տեսնում

Երեկ իր բացօթյա ասուլիսից հետո Րաֆֆի Հովհաննիսյանը զրուցել է Վահան Հովհաննիսյանի հետ, հիշեցնում է «Առավոտ» թերթը։

«Լրագրողների հետ զրույցում պարոն Հովհաննիսյանը հարցին՝ մանդատները պատրա՞ստ եք վայր դնել, պատասխանեց, որ պատրաստ են, դրա փորձն արդեն ունեն, բայց իմաստը այս պահին չի տեսնում. «Դաշնակցությունը միշտ պատրաստ է, բայց ամեն մի քայլ որ անում ես, պիտի իմաստ ունենա: Կարող է ցանկացած պահի այդ իմաստը լինի, բայց էս պահին չեմ կարող ասել, թե ինչի մասին է խոսքը»,- մեջբերում է «Առավոտը»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում