ՀՀԿ ցուցակում քողարկված քաղաքապետացու չկա

«Հրապարակը» գրում է. «Չնայած սպասվում էր, որ Երեւանի ավագանու ՀՀԿ համամասնական ցուցակի առաջին տասնյակում «քողարկված» ներկայացված է լինելու պահեստային քաղաքապետացուն, սակայն ՀՀԿ ցուցակի դիտարկումը նման «բան չի ասում»:

4-րդ համարն է ճարտարապետ Հրաչ Պողոսյանը: 5-րդը’ Հովիկ Մուսայելյանը’ AP ոլորտի ներկայացուցիչը, «Սինոփսիսի» տնօրենը, 6-7-րդ հորիզոնականներում են Արա Երնջակյանն ու Աննա Ասատրյանը, առաջին տասնյակում են նաեւ Աստղիկ Գեւորգյանը, Լեւոն Իգիթյանը, Մարտին Վարդազարյանը՝ նախկին ավագանու անդամները: Ի դեպ, քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանը եւս ցուցակում է՝ հեռավոր համարներում:

Առաջին տեղակալի պոստը ՀՀԿ-ն վերապահել է այլ կուսակցություններին: Ճիշտ է, դրա համար պայքարում է ԲՀԿ-ն’ ի դեմս Աբրահամ Մանուկյանի, սակայն, մեր տեղեկություններով, այն հատկացնելու են ՕԵԿ-ին, վերջինիս ցուցակի երկրորդ հորիզոնականն զբաղեցնող Հովհաննես Շահինյանին»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում