«Ժառանգությունն» ակտիվորեն պատրաստվում է ավագանու ընտրություններին

«Հրապարակը» գրում է, որ «Ժառանգությունը» մի կողմից շարունակում է հրապարակային պայքարը, մյուս կողմից զբաղված է Երեւանի ավագանու ընտրությունների նախապատրաստություններով:

Մեր տեղեկություններով, ցուցակը կազմվելու է հիմնականում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներից: Չնայած «Ժառանգության» անդամները հանդիպումներ են ունենում նաեւ քաղաքական գործիչների հետ: Մեր տեղեկություններով՝ երեկ Ռուբեն Հակոբյանը հանդիպել եւ զրուցել է Ստեփան Դեմիրճյանի հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում