Միլիոնների չարաշահումներ Վարդան Ղուկասյանի պաշտոնավարման շրջանում

Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի պաշտոնավարման շրջանի փաստաթղթային ստուգումների արդյունքում միայն 440 մլն դրամի կեղծ ասֆալտապատման մասին վկայող փաստաթղթեր են հայտնաբերվել։ Այդ մասին գրում է «Հայկական ժամանակ» թերթը՝ վկայակոչելով իրավապահ մարմինների իր աղբյուրներին։

«Շաբաթներ առաջ ոստիկանությունը մեր թղթակցին տեղեկացրել էր, որ ստուգումների արդյունքում քրեական գործ է հարուցվել, կատարվում է նախաքննություն։ Երեկ մեր թղթակիցը պարզել է, որ 440 մլն դրամի կեղծ ասֆալտապատման փաստաթղթերը ներառված են նույն քրգործում։ Կներգրավվի՞ Վարդան Ղուկասյանն այդ գործում որպես կասկածյալ, դեռ պարզ չէ։ Համապատասխան մարմիները ոչ պաշտոնապես հաստատեցին ընդամենը, որ մի քանի հարյուր միլիոն դրամի չարաշահման մասին է խոսքը՝ ոչ միայն Գյումրիի ասֆալտապատման, այլ նաեւ աղբահանության եւ այլ ոլորտներում»,- գրում է «Հայկական ժամանակը»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում