Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է համատեղության կարգով Հայաստանում հավատարմագրված դեսպանների հետ

Ռուսաստանում պաշտոնական այցելությամբ գտնվող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 22-ին հանդիպել է շուրջ չորս տասնյակ երկրների՝ համատեղության կարգով Հայաստանում հավատարմագրված դեսպանների հետ։ Այս մասին Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկ ատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից՝ հավելելով. «Դիմելով ներկա դեսպաններին՝ նախարար Նալբանդյանը կարևորեց նման ձևաչափով պարբերական հանդիպումների անցկացումը, ինչն, ըստ նախարարի, հնարավորություն է ընձեռում ներկայացնելու Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները, հրատապ տարածաշրջանային և միջազգային խնդիրների վերաբերյալ Հայաստանի մոտեցումները։ Նա հատկապես հատկանշական համարեց, որ այս հանդիպումը տեղի է ունենում տասնյակ երկրների հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյա հոբելյանի համա տեքստում։

ՀՀ ԱԳՆ ղեկավարը դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին ներկայացրեց եվրոպական, ամերիկյան, ասիական և այլ տարածաշրջանների երկրների հետ Հայաստանի հարաբերությունները, միջազգային կառույցներում մեր երկրի ներգրավվածությունը։

Էդվարդ Նալբանդյանը դեսպաններին հանգամանալից ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացն առաջ մղելու նպատակով համապատասխան պայմանների ստեղծման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից գործադրվող ջանքերը»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում