Էդ. Նալբանդյանն աշխատանքային այցով մեկնում է Գերմանիա և Հունաստան

Մարտի 13-14-ը արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Գերմանիայի ԱԳ նախարար Գիդո Վեստերվելեի հրավերով աշխատանքային այց կկատարի Բեռլին, որտեղ հանդիպումներ կունենա երկրի օրենսդիր և գործադիր իշխանության բարձրաստիճան պաշտոնյաների հետ:

Իսկ մարտի 15-ին Հունաստանի ԱԳ նախարար Դիմիտրիս Ավրամոպուլոսի հրավերով պաշտոնական այցելությամբ նախարար Նալբանդյանը կայցելի Աթենք, ուր հանդիպումներ կունենա երկրի բարձրագույն ղեկավարության հետ:

Այս մասին հաղորդում են ՀՀ ԱԳՆ մամուլի և հասարակաայնության հետ կապերի վարչությունից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում