Իրանի դեմ խստացնում են պատժամիջոցները

ԱՄՆ-ը մարտի 12-ին երկարաձգել է Իրանի դեմ սահմանված միակողմանի պատժամիջոցների ժամկետը: Այսօր երևանյան ժամանակով լույս մարտի 13-ի գիշերը Սպիտակ տան պաշտոնական կայքում զետեղվել է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման կարգադրությունը, որում մասնավորապես ասվում է.

«ԱՄՆ-ի եւ Իրանի միջեւ ճգնաժամը, որը իրանական կառավարության գործողությունների ու քաղաքականության արդյունքն է, հաղթահարված չէ: Իրանի կառավարության գործողություններն ու քաղաքականությունը հակասում են տարածաշրջանում Միացյալ Նահանգների շահերին եւ շարունակում են նշանակալից ու արտակարգ սպառնալիք ստեղծել ԱՄՆ-ի ազգային անվտանգության, արտաքին քաղաքականության ու տնտեսության համար: Դրանում ասված է. «Այդ պատճառներով ես բացարձակապես համոզված եմ, որ անհրաժեշտ է երկարաձգել Իրանի նկատմամբ ցուցաբերվող առանձնահատուկ ազգային մոտեցումը եւ այդ սպառնալիքին դիմակայելու համար ուժի մեջ թողնել համակողմանի պատժամիջոցները»:

Հիշեցնենք, որ նախօրեին ԵՄ-ի 27 երկրների արտգործնախարարները Բրյուսելի նիստում վճռել են խստացնել Իրանի նկատմամբ պատժամիջոցների ռեժիմը: Խորհուրդը 12 ամսով երկարացրել է սահմանափակող միջոցների ժամկետը՝ ի պատասխան Իրանում մարդու իրավունքների լուրջ խախտումների: Խորհուդը նաեւ մարդու իրավուքնների լուրջ խախտումների համար պատասխանատու 9 ֆիզիկական անձանց է ավելացրել ցուցակում, որոնց արգելված է մուտքը եւ որոնց ակտիվները սառեցված են:

«Այդպիսով, ցուցակի մասնակիցների ընդհանուր քանակը 87 մարդ է», – ասվում է փաստաթղթում: Այնտեղ նշվում է, որ ԵՄ-ի ԱԳՆ-ի ղեկավարները վճռել են նաեւ սառեցնել մարդու իրավուքների խախտումների համար պատասխանատու իրանական մեկ ընկերության ակտիվները:

Հարկէ նշել, որ Իսլամական հանրապետության ղեկավար Այաթոլլա Հոմենեին դեռևս 2005 թվականին ֆեովա էր հրապարակել, որտեղ քննադատում էր միջուկային ռումբի ստեղծումը և օգտագործումը: Հոմենին այդ փաստը մեկնաբանում է հետևյալ կերպ,որ Իրանը հանդիսանում է աստվածապետություն , որն առաջնորդվում է Ղուրանի պատգամներով:Ըստ Հոմենիի Ղուրանի մեջ հատված կա, որտեղ արգելվում է այնպիսի զենքի օգտագործումը, որը կոչնչացնի հարևաններին:

Այսպիսով, Իրանի պնդմամբ միջուկային էներգիայի զարգացումը ունի միայն խաղաղ նպատակներ: Սակայն չպետք է մոռանանք տակավին տաս տարի առաջ Իրաքում տեղի ունեցած դեպքերը, որտեղ ԱՄՆ-ն նմանատիպ պատրվակով կարողացավ ներխուժել այդ երկիր, ապա հեշտությամբ հայտատարերլ, որ միջուկային զենք չեն հայտնաբերել: Իրանի պարագայում մի փոքր դժվար կլինի, սակայն վերջին զարգացումները ցույց են տալիս, որ հնարավոր է նույնատիպ սցենար կրկնություն:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում