Հռոմը դեռևս Պապ չունի
Նմանատիպ
Վատիկանի Սիքստինան կապելլայի ծխնելույզից մարտի 12-ին՝ կոնկլավի առաջին օրը, սեւ ծուխ Է բարձրացել՝ ազդանշանելով, որ կարդինալները չեն կարողացել ընտրել Հռոմի պապին:
Այսօր քվեարկությունը կշարունակվի: Բենեդիկտոս XVI-ի հաջորդի ընտրության մասին կազդարարի Սիքստինյան կապելլայի ծխնելույզից բարձրացող սպիտակ ծուխը: Կոնկլավին մասնակցում Է 115 կարդինիալ և Հռոմի Պապի ընտրության համար անհրաժեշտ է 77 ձայնից ոչ պակաս: Նոր քահանայապետի ընտրության համար պահանջվում Է կոնկլավի մասնակիցների թվի երկու երրորդի հավանությունը:
Կաթոլիկ աշխարհի նոր առաջնորդի ընտրությունների անհրաժեշտությունը ծագեց այն բանից հետո, երբ Հռոմի Բենեդիկտոս XVI պապը հայտարարեց Աթոռից իր հրաժարվելու մասին: Նա իր լիազորությունները վայր դրեց 2013 թվականի փետրվարի 28-ին:
Կոնկլավն սկսվել Է մարտի 12-ին, երբ կարդինիալներն առանձնացել են Սիքստինյան կապելլայում: Ժողովի մասնակիցներն ուխտ են արել, որ լռություն կպահպանեն քվեարկության ընթացքի մասին: Կարդինալներն իրենց հավանությանն արժանացած թեկնածուների օգտին կքվեարկեն օրը չորս անգամ:
Սովորության համաձայն հավատացյալների բանակը հավքվում է Սուրբ Պետրոսի հրապարկում և սպասում սպիտակ ծխին դուրս գալուն, ինչը կազդարարի Պապի ընտրվելը: Չորեքշաբթի օրը օրը չորս անգամ քվեարկություն տեղի կունենա, սակայն Սիքստինյան Կապելլայից ծուխ դուրս կգա երկու անգամ՝՝ օրվա առաջին կեսին և երեկոյան.
Հետևեք մեզ նաև Telegram-ում