Ս.Սարգսյանը կմեկնի Բրյուսել

ՀՀ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14-ին աշխատանքային այցով կմեկնի Բելգիա՝ Բրյուսելում մասնակցելու Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) գագաթնաժողովին:

Այցի շրջանակում Հանրապետության ղեկավարը հանդիպում կունենա նաև ԵԺԿ նախագահ Վիլֆրիդ Մարտենսի հետ:

Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում