Անգլիայի գավաթի լրացուցիչ ժամանակում 4-րդ փոխարինման հնարավորություն կլինի
23/02/2017 17:52
Նմանատիպ
Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիան Անգլիայի գավաթի խաղարկությունում չորրորդ փոխարինման հնարավորություն է ներառել:
Առաջին հնարավոր փորձարկումները կատարվելու են 1/4 եզրափակչի հանդիպումներում,- տեղեկացնում է ԱՖԱ-ի պաշտոնական կայքը: Թիմերը չորրորդ փոխարինումը կատարելու հնարավորություն կունենան, եթե խաղի հիմնական ժամանակն ավարտվի ոչ-ոքի արդյունքով և նշանակվի լրացուցիչ ժամանակ:
Հավելենք, որ քառորդ եզրափակչի մրցավեճերը կայանալու են մարտի 10-13-ը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում