Ըմբոստ պոետ, շնորհավոր տարեդարձդ

Այսօր շատերը կցանկանային գալ քո շիրիմին, ինչպես քո երազած  «գալիքի գանգրահեր տղան» ու ծաղիկներ դնեին քո գերեզմանին: Բայց հոգ չէ, դու ամենուր ես. մեր տանը, արևահամ բառերի մեջ, հեռվում սպասող Արարատի ճերմակ գագաթի վրա, արնանման ծաղիկների փնջերում ու նաիրյան աղջիկների հեզաճկուն պարերի մեջ… 

Շնորհավոր ծննդյանդ տարեդարձը մեր ըմբոստ, խիզախ, արևավառ, հավերժ երիտասարդ մեր Չարենց: Այսօր մեր բանաստեղծի՝ Եղիշե Չարենցի 116 ամյակն է: 

«Չարենցը, Չարենցը. «Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բառն եմ սիրում»… նրան չհանդիպած՝ գիտեի արդեն իր այս քերթվածը: Սկսել էի արտասանել Ամերիկայի մեջ: Ամեն բառ բացատրել էի տվել ու գրեթե գոց գիտեի: Այն մինչև այսօր մեր երկրին, մեր հողին, մեր պատմությանը նվիրված ամենագեղեցիկ երգն է, գովաբանման աղոթքը»- այսպես է ասել մեր ազգի մյուս հանճար Վիլյամ Սարոյանը: 

Եվ ինչպես Սարոյանը, այդպես էլ բոլոր հայերս գիտենք ու սիրում ենք  մեր Հայաստան յարին, ողբաձայն երգերը, Նարեկացուն ու Քուչակին: Շնորհակալ ենք քո ամեն բառի համար, որ նվիրել ես մեզ մեր Չարենց:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում