ԴԱՀԿ պատվիրակությունը կմեկնի Բրյուսել
13/03/2013 13:41
Նմանատիպ
ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանի գլխավորած պատվիրակությունը Դատական կատարողների միջազգային միության նախագահ Լեո Նետենի հրավերով մարտի 14-ին երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Բելգիայի Թագավորություն՝ մասնակցելու Բրյուսելում կայանալիք Դատական կատարողների միջազգային միության 6-րդ ամենամյա աշխատաժողովին։
Ինչպես տեղեկացնում է ԴԱՀԿ մամուլի ծառայությունը, աշխատաժողովի օրակարգով նախատեսված է հարկադիր կատարմանն առնչվող եվրոպական նախադեպային իրավունքի ներկայացում և վեճերի լուծման հնարավոր այլընտրանքային ընթացակարգերի, ինչպես նաև հարկադիր կատարմանն առնչվող այլ հարցերի քննարկում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում