Ռ.Մորնինգսթարը դատապարտել է Բաքվում խաղաղ ցուցարարների հանդեպ ոստիկանների վերաբերմունքը
Նմանատիպ
Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը դատապարտել է ոստիկանների արարքը, երբ կիրակի օրը Բաքվում երիտասարդության բողոքի ցույցը վերջիններս դաժանորեն ցրել են և ձերբակալել ցույցի ակտիվիստներին:
Ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ Ռ.Մորնինգսթարը տարակուսել է, թե ինչպես են ցույցից առաջ ձերբակալված ակտիվիստները իշխանամետ հեռուտստաալիքներով «խոստովանում իրենց մեղքը»: Դեսպանն ընդգծել է, որ այդ ամենը չի համապատասխանում միջազգայնորեն ընդունված չափանիշներին
«Ես համոզված եմ, որ Ադրբեջանը կկարողանա իրագործել իր դեմոկրատական և տնտեսական ներուժը, եթե կառավարությունը հարգի խաղաղ բողոքների իրավունքը, ապահովի օրենքի գերակայությունը և ցանկություն դրսևորի հասարակությանը մտահոգող հարցերի շուրջ բանական երկխոսություն ունենալ իր քաղաքացիների հետ»,- Ռ.Մորնինգսթարի խոսքերը մեջբերվում է ԱՄՆ դեսպանատան տարածած հաղորդագրությունում:
Հիշեցնենք, որ Բաքվում բողոքի ցույց էին կազմակերպել ադրբեջանական բանակում զինծառայողների մահվան դեպքերի ավելանալու առնչությամբ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում