Հայ շախմատիստները կմասնակցեն Եվրոպայի անհատական առաջնությանը

Հայաստանի ներկայացուցիչներ գրոսմայստերներ Վլադիմիր Հակոբյանը, Սերգեյ Մովսիսյանը, Գաբրիել Սարգսյանը, Տիգրան Լ. Պետրոսյանը, Հրանտ Մելքումյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Արման Փաշիկյանը, Ավետիք Գրիգորյանը, Զավեն Անդրիասյանը, Էլինա Դանիելյանը, Հովհաննես Գաբուզյանը, միջազգային վարպետ Կարեն Հ. Գրիգորյանը, ՖԻԴԵ-ի վարպետ Ռոբերտ Աղասարյանը, Վլադիմիր Պողոսյանը կմասնակցեն մայիսի 5-16-ը Լեհաստանի Լեգնիցա քաղաքում անցկացվելիք Եվրոպայի անհատական առաջնությանը:

Այս մասին հաղորդում է Շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում