Նոր սկանդալ Վրաստանի իշխանական վերնախավում

Միխայիլ Սաակաշվիլին հրաժարվում է ստորագրել ԱԳ փոխնախարարի ու 9 դեսպանների նշանակման մասին հրամանագրերը, ինչը նախագահի և վարչապետի միջև սկիզբ առած նոր սկանդալի պատճառ է դարձել:

Ի պատասխան Սաակաշվիլիի մերժմանը՝ Իվանիշվիլին ասել է, որ առաջիկայում արևմտյան ԶԼՄ-ներում կհայտնվի իր հոդվածը, որտեղ կբացահայտվեն նախագահի և որոշ եվրոպական քաղաքական գործիչների միջազգային մոտեցումները:

Ըստ այդմ, Իվանիշվիլին վստահ է, որ միջազգային հանրության շրջանում տարածված է այն կարծիքը, որ դեսպանները Սաակաշվիլիի անձնական ներկայացուցիչներն են «արևմտյան ճակատում», որտեղ նախագահը փորձում է իր դիրքերը պահպանել խորհրդարանական ընտրություններում կրած պարտությունից հետո:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում