Իվանիշվիլին խնայում է նախարարների հաշվին
13/03/2013 16:15
Նմանատիպ
Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին 12 տոկոսով կրճատել է կառավարության նախարարների աշխատավարձերը:
«Newsgeorgia.ru» կայքի փոխանցմամբ, այժմ նախարարների ամսական աշխատավարձը կազմելու է 6300 լարի (մոտ 3,8 հազար դոլար), իսկ հավելավճարներ կհատկացվեն տարեկան մեկ անգամ:
Հաղորդման փոխանցմամբ, աշխատավարձերի տրամադրման գործընթացն այսուհետ կլինի բաց և թափանցիկ: Կայքում նշվում է նաև, որ վարչապետը հրաժարվել է նախորդ իշխանությունների օրոք գործող պրակտիկայից, երբ նախարարներն ամսվա ընթացքում մի քանի անգամ կարող էին գումարներ դուրս գրել և իրենք իրենց պարգևավճարներ տալու նպատակով:
Հետևեք մեզ նաև Telegram-ում