Հարավային Կովկասի անկայունությունը վտանգում է ԱՄՆ-ի ազգային անվտագությունը
Նմանատիպ
ԱՄՆ ազգային հետախուզության տնօրեն Ջեյմս Քեփլերի՝ անվտանգության սպառնալիքներին նվիրված ամենամյա զեկույցում անդրադաձ է կատարվել հարավկովկասյան երեք ճանաչված հանրապետությունների հարաբերություններին և դրանցից բխող հիմնական սպառնալիքներին:
«Լեռնային Ղարաբաղի տարածքի շուրջ Հայաստանի եւ Ադրբեջանի դիմակայությունը լարվածության պոտենցիալ աղբյուր է մնում: Չափազանցված հռետորությունը, կողմերի անվստահությունը եւ շփման գծում բռնության կրկնվող դեպքերը մեծացնում են սխալվելու ռիսկը, որոնք կարող են հանկարծակի լարել իրավիճակը»,-ասված է զեկույցում:
Ինչ վերաբերում է Վրաստանի իրավիճակին, զեկույցում նշվում է, որ 2012-ի հոկտեմբերին կայացած ընտրություններում Բիձինա Իվանիշվիլիի հաղթանակից հետո նոր հնարավորություններ են բացվել Ռուսաստանի հետ հարաբերությունները կարգավորելու համար:
«Սակայն շուրջ տասը տարի Միխայիլ Սահակաշվիլիի գլխավորած «Միացյալ ազգային շարժման» կառավարման տարիներից հետո Վրաստանը բախվել է բարդ քաղաքական վերաձեւումների եւ ներքաղաքական անկայունության բարձր ռիսկի»,-նշել է Քեփլերն իր զեկույցում:
Տարածաշրջանում ստեղծված իրադրությունը այնքան էլ բարենսպաստ պայմաններ չի ստեղծում ԱՄՆ-ի ազգային շահերը իրականացնելու համար: Եթե հաշվի առնենք, որ ԱՄՆ-ը պլանավորում է հարձակում իրականացնել Իրանի դեմ, ապա նրանք պետք է համասեռ Հարավային Կովկաս, որտեղ իր խոսքը քննարկամն չի ենթարկվի:
Այս պարագայում Վրաստանում ստեղծված իրավիճակը իրոք մտահոգիչ է ԱՄՆ-ի համար: Թեպետ Վրաստանի նոր կառավարությունը դեկլարատիվ հայտարարել է եվրոատլանտյան գծին իր հավատարմության մասին, սակայն Իվանաշվիլին ԱՄերիկայի մարիոնետ Սաակաշվիլինի չի: Ամեն դեպքում նրա կապիտալի ռուսական ծագումը թույլ չի տա Իվանաշվիլուն միանշանակորեն կատարել ԱՄՆ-ի հրահանգները:
Հետևեք մեզ նաև Telegram-ում