Լրագրողների պաշտպանության կոմիտեի բողոքն ընդդեմ Ադրբեջանի

Լրագրողների պաշտպանության հանձնաժողովը (Committee to Protect Journalists, կենտրոնակայանը՝ ԱՄՆ, Նյու Յորք) խորը մտահագություն է հայտնել ադրբեջանցի լրագրող, անկախ «Խուրալ» թերթի խմբագիր Ավազ Զեյնալիի ազատազրկման առնչությամբ ու Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել ազադ արձակել նրան:

Բաքվի դատարանը երեկ Զեյնալիին 9 տարվա ազատազրկման դատապարտեց՝ հարկերից խուսափելու և դրամ շորթելու մեղադրանքներով: Զեյնալին ձերբակալվել էր 2011թ.՝ Ադրբեջանի խորհրդարանի արդեն նախկին պատգամավոր Գյուլյար Ահմեդովայի բողոքի հիման վրա: Կին պատգամավորի ներկայացրած հայցի համաձայն՝ Զեյնալին Ահմեդովայից գումար է կորզել՝ նրա հասցեին սկանդալային նյութեր չհրպարակելու դիմաց: Արդեն ձերբակալությունից հետո Զեյնալիի նկատմամբ ներկայացվել էր մեկ այլ մեղադրանք՝ հարկերից խուսափելու համար:

Սակայն լրագրողը բազմիցս մերժել է մեղադրանքը’ նշելով, որ իր նկատմամբ քաղաքական հայացքների պատճառով հետապնդումներ են իրականցնում: Նմանատիպ դեպքերը Ադրբեջանում սովորական են, քանի որ մարդու հիմնարար իրավունքները այս երկրում չեն հարգվում, առավել ևս եթե դրանք ուղղված են իշխող վարչակարգի զեղծարարությունների դեմ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում