Սերժ Սարգսյանը որպես վկա հանդես չի գա

 Սահմանադրական դատարանում ընտրությունների արդյունքների վերաբերյալ ԿԸՀ որոշումը վիճարկող գործի քննության շրջանակներում Սերժ Սարգսյանին որպես վկա հրավիրելու միջնորդությունը ՍԴ-ն մերժեց:

Մերժման պատճառը, ըստ դատարանի, այն է, որ ՍԴ-ին իրավական դիրքորոշում կազմելու համար արձանագրած փաստերն ու երրորդ կողմի ներկայացրած բացատրությունները  բավարար էին:

Սահմանադրական դատարանը մերժեց նաև դիմող կողմերի մյուս բոլոր միջնորդությունները:

ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը նշեց, որ շատ քիչ ժամանակ կա, մինչև վաղը երեկո պետք է ուսումնասիրեն բոլոր բերված նյութերն և որոշում կայացնեն:

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում