Ֆրանկոֆոնիայի տոնական միջոցառումները Սանկտ-Պետերբուրգում կշարունակվեն միչեւ ապրիլի 1-ը

Մարտի 12-ին Սանկտ-Պետերբուրգում հայկական մշակութային կենտրոնում կայացավ մամլո ասուլիս’ նվիրված Սանկտ-Պետերբուրգում Ֆրանկոֆոնիայի տոնին, որի կազմակերպիչներն էին Հայաստանի Հանրապետության, Բելգիայի, Բուլղարիայի, Հունաստանի Կիպրոսի, Ֆրանսիայի, Շվեցիարիայի գլխավոր հյուպատոսությունները, ինչպես նաեւ Մոսկվայում Կանադայի դեսպանությանը կից Կվեբեկի գրասենյակը, Ֆրանսիայի համալսարանական քոլեջը եւ Ֆրանսիական ինստիտուտը:

Տոնական միջոցառումները սկսվեցին փետրվարի 28-ից եւ կշարունակվեն մինջեւ ապրիլի 1-ը:

Ֆրանկոֆոնիայի անդամ երկրների ներկայացուցիչները պատրաստել էին ծավալուն ծրագիր, որն ընդգրկում էր կինոփառատոն, դասական եւ ժամանակակից երաժշտության համերգներ, ֆրանսերեն լեզվի մրցույթներ եւ վիկտորինաներ, գիտական կոնֆերանսներ, թաթերական բեմադրություններ եւ հանդիպումներ գրողների հետ:

Մամլո ասուլիսը կոչված էր ամփոփելու արդեն անցկացված եւ ներկայացնելու գալիք միջոցառումները:

Ասուլիսը բացեց Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Վարդան Հակոբյանը, ով ներկայացրեց ՀՀ եւ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության միջեւ երկկողմ հարաբերությունները եւ համագործակցության ծրագրերը:

Այնուհետ ելույթ ունեցան Սանկտ-Պետերբուրգում Հունաստանի, Բելգիայի, Բուլղարիայի, Կիպրոսի եւ Ֆրանսիայի գլխավոր հյուպատոսները, որոնք իրենց շնորհակալությունը հայտնեցին ՀՀ գլխավոր հյուպատոսությանը եւ հայկական մշակութային կենտրոնին միջոցառումներին բովանդակալից մասնակցության համար, ինչպես նաեւ ներկայացրեցին իրենց երկրների’ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հետ համագործակցության գործընթացները եւ պատասխանեցին ԶԼՄ-ների ներկայացուցիչների հարցերին:

Նշենք նաեւ, որ կինոփառատոնին կներկայացվեն «Իմ փոքրիկ իշխան» եւ «Վանա ծովուն արշալույսը» ֆիլմերը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում