ՃՈ-ն տեղադրել է թույլատրելի առավելագույն արագության սահմանափակման եւս երկու նշաններ

Բազմաթիվ քաղաքացիների, պատգամավորների և հասարակական կազմակերպությունների առաջարկություններով’ ճանապարհային ոստիկանությունը կրկին ուսումնասիրություններ է կատարել, և հաշվի առնելով ճանապարհի թողունակությունը, երթևեկության ինտենսիվությունը և անվտանգության ապահովման պայմանները’ Երևան քաղաքում, արագաչափ սարքերի տեղադրման երկու ճանապարհահատվածներում, տեղադրվել են Ճանապարհային երթևեկության կանոններով սահմանված առավելագույն արագությունից ավելի թույլատրելի արագություն սահմանող նշաններ: Այս մասին տեղեկացնում է Ճանապարհային ոստիկանությունը:

Մասնավորապես, Աշտարակի խճուղում՝ դեպի Աշտարակ քաղաք ուղղությամբ, տեղադրվել է 80 կմ/ժ, իսկ Նուբարաշենի խճուղում’ 70 կմ/ժ թույլատրելի առավելագույն արագության սահմանափակման նշաններ (նախկինում երկու տեղում էլ՝ 60 կմ/ժ):

Ճանապարհային ոստիկանությունը մեկ անգամ ևս հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել թույլատրելի առավելագույն արագությունը չգերազանցող արագությամբ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում